ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Լիտվայի ԱԳՆ հյուրերի մատյանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գրառման մեջ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ իր այցը նոր լիցք կհաղորդի թե՛ Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերություններին, թե՛ ԵՄ ձևաչափով համագործակցությանը։