Գիտություն

ԲՏԱ նախարարը Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր

1 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարը Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Starlink-ի գրասենյակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայրապետյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել եմ Starlink-ի գրասենյակ, որտեղ արդյունավետ հանդիպում եմ ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Քննարկել ենք ընկերության հետ համագործակցության, մասնավորապես, առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր»,- գրել է Հայրապետյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում