Հայաստան

Տոլմա, թե խինկալի․ Դիլիջանում կանցկացվի «Միմինո» հայ-վրացական փառատոնը՝ համախմբելով երկու երկրների խոհարարներին

4 րոպեի ընթերցում

Տոլմա, թե խինկալի․ Դիլիջանում կանցկացվի «Միմինո» հայ-վրացական փառատոնը՝ համախմբելով երկու երկրների խոհարարներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տոլմա՞, թե՞ խինկալի, միսն ավելի համեղ է խաղողի տերևի՞, թե՞ խմորի մեջ փաթաթած։ Կես կատակ, կես լուրջ այսպիսի քննարկումներ են ունենում հայ և վրացի խոհարարները կարևորագույն փառատոնին պատրաստվելիս։ Հունիսի 22-ին արդեն 2-րդ անգամ Դիլիջանում անցկացվելու է հայ-վրացական խոհանոցային ու մշակութային կոլորիտն ապահովող «Միմինո» փառատոնը։ Այն մեկ հարկի տակ համախմբելու է Հայաստանի ու Վրաստանի խոհարարներին, որոնք մրցելու են իրենց խոհարարական հմտություններով։ Պրոֆեսիոնալ ժյուրին էլ գնահատելու է նրանց աշխատանքը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ խոհարարներն ազատ են լինելու ստեղծագործելու հարցում։ 

«Հայաստանի խոհարարները պատրաստելու են հիմնականում Տավուշին բնորոշ, վրացական կողմն՝ իր նախընտրած կերակրատեսակները։ Առանձնացվելու են տոլման ու խինկալին։ Ընդհանուր առմամբ, մենք նպատակ ունենք ցույց տալու մեր ուտեստների ընդհանրություններն ու առանձնահատկությունները, դրանք ճանաչելի դարձնել լայն հանրությանը»,-ասաց Սեդրակ Մամուլյանը։ 

Փառատոնի շրջանակում 45 տաղավարում առանձին-առանձին կներկայացվեն ինչպես հայ-վրացական խոհանոցի ուտեստները, այնպես էլ տեղի բնակիչները հնարավորություն կունենան վաճառելու գյուղական բերքն ու բարիքը, ձեռքի աշխատանքը։ Տոնական մթնոլորտն ամբողջացնելու համար իրենց կատարումներով հանդես կգան Հայաստանի ու Վրաստանի պարային խմբերը, երգիչները։ Համերգային ծրագրով կներկայանա «Նեմրա» խումբը։ Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ բավական հետաքրքիր ծրագիր է լինելու և բոլոր ցանկացողներ կարող են այցելել։ 

«Այս փառատոնը տարածաշրջանային նշանակության ինքնատիպ զբոսաշրջային փառատոն է։ Այն հարթակ է, որտեղ ներկայացվում է երկու երկրների մշակույթը, խոհանոցային առանձնահատկությունները։ Այն մի շարք խնդիրներ է լուծում՝ դիվերսիֆիկացնել հայկական զբոսաշրջային արդյունքը, ունենալ տարածաշրջանային մրցունակ տուրիստական պրոդուկտ, ինչպես նաև ներկայանալ որպես անվտանգ ու գրավիչ երկիր»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։ 

Զբոսաշրջության կոմիտեի առաջնահերթություններից է զբոսաշրջության ակտիվացմանը նպաստող նախաձեռնություններին աջակցելը։ Կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը տեղեկացրեց, որ այս տարի աջակցման ծրագրում 12 փառատոն կա։ 

«Նման փառատոնների անցկացումը շատ կարևոր է, դրանք նպաստում են Հայաստանի մարզերում, համայնքներում զբոսաշրջության ու տարածքային ու տնտեսական համաչափ զարգացմանը»,-ասաց Դիանա Կարապետյանը։ 

Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստան է այցելել 765 000 զբոսաշրջիկ։ Նրանց մեծ մասը Ռուսաստանից է, որին հաջորդում է Վրաստանը, Իրանը։ Այս տարի ակտիվություն է նկատվում նաև Արաբական Միացյալ Էմիրություններից, Հնդկաստանից։  

 

Տեղադրություն

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում