Եվրոպա

Բժիշկները հայտնել են հարձակումից հետո Դանիայի վարչապետի վիճակի մասին

2 րոպեի ընթերցում

Բժիշկները հայտնել են հարձակումից հետո Դանիայի վարչապետի վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի մոտ ախտորոշվել է աջ ուսի վնասվածք և պարանոցի վնասվածք հունիսի 7-ին Կոպենհագենի փողոցներից մեկում նրա վրա իրականացված հարձակումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է վարչապետի գրասենյակը՝ վկայակոչելով բժշկի եզրակացությունը:

«Աջ ուսի վնասվածք, ինչպես նաև ողնաշարի պարանոցային հատվածի թեթև դեֆորմացիա (պարանոցի վնասվածք), - գրասենյակը մեջբերում է բժշկի եզրակացությունը։

Տղամարդը Ֆրեդերիկսենին հարվածել է հունիսի 7-ի երեկոյան, Կոպենհագենի Կուլտորվետ հրապարակում։ Նա ձերբակալվել է։ 

Դանիական B.T. թերթի հաղորդմամբ՝ Ֆրեդերիկսենը թեթև վնասվածքներ է ստացել և չեղարկել իր մասնակցությունը շաբաթ օրը՝ հունիսի 8-ին նախատեսված միջոցառումներին։ Կոպենհագենի ոստիկանությունը հայտարարել է, որ վարչապետի վրա հարձակումը քաղաքական դրդապատճառներով չի եղել:

B.T. դանիական թերթն ավելի վաղ հաղորդել էր, որ ձերբակալված 39-ամյա տղամարդը, որը կասկածվում է վարչապետի վրա հարձակվելու մեջ, խոսում է լեհերեն և հաղորդակցվում է թարգմանչի օգնությամբ։ Հաղորդվել է, որ նա մեղադրվում է քրեական օրենսգրքի հոդվածով, որը վերաբերում է պաշտոնատար անձի նկատմամբ բռնությանը կամ բռնության կիրառման սպառնալիքին։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ավելի վաղ դատապարտել է Ֆրեդերիկսենի վրա հարձակումը և հայտարարել, որ դա «հարձակում է հենց ժողովրդավարության վրա»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նույնպես դատապարտել են Դանիայի վարչապետի վրա հարձակումը։

Տեղադրություն

Առանց ուղեգիծը փոխելու Վրաստանն առաջ չի գնա Եվրամիության ինտեգրման ճանապարհով. ԵՄ

Վրաստան

Առանց ուղեգիծը փոխելու Վրաստանն առաջ չի գնա Եվրամիության ինտեգրման ճանապարհով. ԵՄ

Իրանը կարևորում է ՌԴ-ի հետ նոր համաձայնագիրն ամբողջ Մերձավոր Արևելքը գազով ապահովելու տեսանկյունից

Իրան

Իրանը կարևորում է ՌԴ-ի հետ նոր համաձայնագիրն ամբողջ Մերձավոր Արևելքը գազով ապահովելու տեսանկյունից

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ երկիրը պատերազմ չի ցանկանում «Հեզբոլլահ»-ի հետ

Մերձավոր Արևելք

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ երկիրը պատերազմ չի ցանկանում «Հեզբոլլահ»-ի հետ

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Տնտեսություն

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է թե՛ Բայդենի, թե՛ Թրամփի նախագահ ընտրվելուն․ սոցհարցում

Աշխարհ

Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է թե՛ Բայդենի, թե՛ Թրամփի նախագահ ընտրվելուն․ սոցհարցում

Բոլիվիայում ռազմական հեղաշրջման փորձը տապալվել է

Աշխարհ

Բոլիվիայում ռազմական հեղաշրջման փորձը տապալվել է

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Հյուսիսային Կորեայի արձակած «աղբատար» օդապարիկները խափանել են Սեուլի օդանավակայանի աշխատանքը

Աշխարհ

Հյուսիսային Կորեայի արձակած «աղբատար» օդապարիկները խափանել են Սեուլի օդանավակայանի աշխատանքը

Եվրո-2024. Ռումինիան, Սլովակիան ու Բելգիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Սպորտ

Եվրո-2024. Ռումինիան, Սլովակիան ու Բելգիան դուրս եկան փլեյ-օֆֆ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Ռուսաստան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Գազայում զոհերի թիվը հասել է 37 հազար 718-ի

Աշխարհ

Գազայում զոհերի թիվը հասել է 37 հազար 718-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում