Մերձավոր Արևելք

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ երկիրը պատերազմ չի ցանկանում «Հեզբոլլահ»-ի հետ

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ երկիրը պատերազմ չի ցանկանում «Հեզբոլլահ»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը չի ցանկանում կռվել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ, սակայն պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

«Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց «Հեզբոլլահ»-ը վտանգավոր խաղ է խաղում, և մենք չենք հանդուրժի հարձակումները մեր քաղաքացիների և տասնյակ հազարավոր իսրայելցիների վրա, որոնք ստիպված լքել են իրենց տները», - Գալանտի խոսքերը մեջբերում է Jerusalem Post-ը:

Նրա խոսքով՝ գլխավոր նպատակը Իսրայելի քաղաքացիներին ողջ և առողջ տուն վերադարձնելն է։

«Մենք նախընտրում ենք դա անել փոխըմբռնման հիման վրա, սակայն պատրաստվում ենք բոլոր հնարավոր սցենարներին»,-նշել է նա։

Ավելի վաղ՝ հունիսի 26-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Լիբանանի հետ սահման, որտեղ հետևել է իսրայելական զորավարժություններին և հայտարարել, որ «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտության դեպքում երկիրը հաղթանակ կտանի։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մեղադրել է միջազգային հանրությանը նման հակամարտությունը կանխելու համար բավարար քայլեր չանելու մեջ։

«Միջազգային հանրությունը չպետք է զարմանա, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, քանի որ միջազգային հանրությունը գրեթե մատը մատին չի տվել կամ որևէ բան արել՝ նպաստելու Իսրայելի բնակիչների անվտանգությանը»,- ասել է նա՝ մեկնաբանելով երկրի հյուսիսային սահմանում ստեղծված իրադրությունը։

Սերբիայում անհայտ անձն արբալետով վիրավորել է ոստիկանին

Եվրոպա

Սերբիայում անհայտ անձն արբալետով վիրավորել է ոստիկանին

Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա

Աշխարհ

Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտնել է, թե ուր կգնա իր ունեցվածքի մեծ մասը մահից հետո

Աշխարհ

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտնել է, թե ուր կգնա իր ունեցվածքի մեծ մասը մահից հետո

ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

Աշխարհ

ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին

Վրաստան

Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

Եվրոպա

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Իրան

Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

ԱՄՆ-ն Կատարին խնդրել է միջնորդ դառնալ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բանակցություններում

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Կատարին խնդրել է միջնորդ դառնալ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բանակցություններում

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների առաջատարն է Մասուդ Պեզեշքիանը

Իրան

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների առաջատարն է Մասուդ Պեզեշքիանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Բաքվում կայանալիք СОР29-ին

Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Բաքվում կայանալիք СОР29-ին

Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ պատերազմը դադարեցնելու  ծրագրի նախապատրաստման մասին

Աշխարհ

Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ պատերազմը դադարեցնելու ծրագրի նախապատրաստման մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում