Իրան

Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

1 րոպեի ընթերցում

Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին, հուլիսի 5-ին հանրապետությունում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Tasnim» գործակալությունը «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի տվյալները։ 

Առաջին փուլի նախնական արդյունքներով՝ Իրանի առողջապահության նախկին նախարար,  ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Պեզեշքիանը հավաքել է ավելի քան 10,4 մլն ձայն, իսկ նրա գլխավոր մրցակից,  պահպանողական թևի թեկնածու Իրանի անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդ Սաիդ Ջալիլին ՝ ավելի քան 9,4 մլն: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է ավելի քան 24,4 մլն քվեաթերթիկ:

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 28-ին: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում