Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին
1 րոպեի ընթերցում
![Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/29/lsoaBkB1IW3qpRUhuLqA2SrTNdy5vthGzbEfz7C3.webp)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որը կկայանա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի ԱԳՆ-ն։
Վրացական պատվիրակությունը կգլխավորի Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։
Հայաստանը ևս հաստատել էր Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը։