Աշխարհ

ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Բրյուսելը 1 մլրդ եվրո է հատկացրել Կահիրեին՝ երկրի տնտեսական բարեփոխումներին աջակցելու նպատակով։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համապատասխան հայտարարություն է արել Կահիրեում Եգիպտոս-ԵՄ ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ։

«Մարտին մենք Եգիպտոսի հետ 7,4 մլրդ եվրոյի չափով օգնության պայմանագիր ենք ստորագրել, իսկ այսօր խոստացված գումարի առաջին միլիարդը հատկացնում ենք Կահիրեին՝ երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումներին աջակցելու նպատակով»,-հայտարարել է Ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ Եգիպտոսի տնտեսական ոլորտում փոփոխությունները կնպաստեն ներդրողների էլ ավելի մեծ ներգրավմանը Եգիպտոսի տնտեսությանը և երկրում կստեղծեն նոր աշխատատեղեր։ 

«Ընդհանուր առմամբ, ֆորումի մասնակիցները նախատեսում են ստորագրել ավելի քան 20 փոխըմբռնման հուշագիր՝ 40 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով»,-հավելել է Ֆոն դեր Լայենը։ 

Նա նշել է, որ համաձայնագրերը կընդգրկեն մի քանի ոլորտներ, մասնավորապես՝ կանաչ ջրածնի արտադրությունը, ավիացիոն և ավտոմոբիլային արդյունաբերությունը և քիմիական արդյունաբերությունը։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին իր ելույթում նշել է, որ երկիրը ներկայում բախվում է միջազգային և տարածաշրջանային մակարդակներում իրար հաջորդող ճգնաժամերի, որոնց բացասական հետևանքները զգում են աշխարհի բոլոր երկրները։

«Այս առումով, Եգիպտոսի և նրա եվրոպացի գործընկերների միջև փոխադարձ աջակցությունն ու համակարգումը առանձնահատուկ նշանակություն ունեն»,-ընդգծել է Եգիպտոսի ղեկավարը։

Կահիրեում բացվել է Եգիպտոս-ԵՄ ձևաչափով երկօրյա ներդրումային ֆորում։ Համաժողովն անցկացվում է «Բացելով Եգիպտոսի ներուժը արագ փոփոխվող աշխարհում» կարգախոսով և անցկացվում է երկրի նախագահի հովանու ներքո։ 

Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ ֆորումի մասնակիցները նախատեսում են քննարկել Եգիպտոսի և ԵՄ-ի միջև համագործակցության ամրապնդումը տնտեսական, նորարարության, տրանսպորտի, էներգետիկայի, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:

Նախատեսվում է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել եվրոպական ներդրումների ներգրավմանը Եգիպտոսի տնտեսության մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման, ջրամատակարարման ցանցերի բարելավման, առողջապահության և կրթության ոլորտներում:

 

 

 

Տեղադրություն

Հունգարիայի վարչապետը խորհրդանշական արարողությամբ ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը

Աշխարհ

Հունգարիայի վարչապետը խորհրդանշական արարողությամբ ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը

Ֆինլանդիան ԱՄՆ-ին 15 ռազմական օբյեկտների շահագործման թույլտվություն կտրամադրի

Աշխարհ

Ֆինլանդիան ԱՄՆ-ին 15 ռազմական օբյեկտների շահագործման թույլտվություն կտրամադրի

Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների

Աշխարհ

Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների

Ստոլտենբերգը վստահ է, որ ԱՄՆ-ն ցանկացած նախագահի օրոք կաջակցի ՆԱՏՕ-ին և Ուկրաինային

Աշխարհ

Ստոլտենբերգը վստահ է, որ ԱՄՆ-ն ցանկացած նախագահի օրոք կաջակցի ՆԱՏՕ-ին և Ուկրաինային

ՆԱՏՕ-ն կամրապնդի հարաբերություններն Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի հետ. Ստոլտենբերգ

Աշխարհ

ՆԱՏՕ-ն կամրապնդի հարաբերություններն Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի հետ. Ստոլտենբերգ

Ղրղզստանում սելավների զոհերի թիվը հասել է 13-ի

Աշխարհ

Ղրղզստանում սելավների զոհերի թիվը հասել է 13-ի

Իրանում ձերբակալել են նախագահական ընտրությունները խափանել ծրագրած ահաբեկիչներին

Իրան

Իրանում ձերբակալել են նախագահական ընտրությունները խափանել ծրագրած ահաբեկիչներին

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Աշխարհ

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել

Հնդկաստանում տանկի սուզվելու հետևանքով 5 զինվոր է զոհվել

Աշխարհ

Հնդկաստանում տանկի սուզվելու հետևանքով 5 զինվոր է զոհվել

Ֆրանսիական Նոր Կալեդոնիայի քաղաքներից մեկում խորհրդարանական ընտրությունները տապալվել են

Աշխարհ

Ֆրանսիական Նոր Կալեդոնիայի քաղաքներից մեկում խորհրդարանական ընտրությունները տապալվել են

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում