Վրաստան

Առանց ուղեգիծը փոխելու Վրաստանն առաջ չի գնա Եվրամիության ինտեգրման ճանապարհով. ԵՄ

1 րոպեի ընթերցում

Առանց ուղեգիծը փոխելու Վրաստանն առաջ չի գնա Եվրամիության ինտեգրման ճանապարհով. ԵՄ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսին առաջ չի գնա Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհով, եթե գործող կառավարությունը չփոխի իր ուղեգիծը։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է հանրապետության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման տասներորդ տարեդարձի առթիվ։

«Մենք հաստատակամորեն աջակցում ենք Վրաստանի բնակչության ձգտումը Եվրամիություն տանող ճանապարհին: Վրաստանի կառավարությունը պետք է վերադառնա Եվրամիության ուղի: Վրաստանի տեղը Եվրամիությունում է, սակայն Վրաստանը չի կարողանա առաջ գնալ ԵՄ-ի ճանապարհին, եթե գործող ուղեգիծը չփոխվի»,- ասված է Facebook-ում արված գրառման մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում