Ռուսաստան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են հունիսի 23-ին Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անվտանգության խորհրդի անդամները վճռականորեն դատապարտել են Դաղստանում տեղի ունեցած նողկալի և վախկոտ ահաբեկչական գրոհը»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում:

Անվտանգության խորհրդի անդամներն իրենց խորին կարեկցանքն ու ցավակցությունն են հայտնել բոլոր զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին։ ՄԱԿ-ում շուտափույթ ապաքինում են մաղթել վիրավորներին։

Հունիսի 23-ին Դաղստանի Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում զինված գրոհայինները հարձակվել էին երկու ուղղափառ եկեղեցիների, երկու սինագոգների և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա։ Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 21, վիրավորվել՝ ավելի քան 40 մարդ: Իրավապահները ոչնչացրել են գրոհը ձեռնարկած հինգ զինյալների:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում