Հայաստան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Հայաստանի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 30-ին հանդիպել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկվել են կանանց, խաղաղության և անվտանգության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։

Հանձնաժողովի հրապարակման համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, նախագահի տեղակալ Վաղինակ Վարդանովը, անդամ Անուշ Միրզոյանը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչ, Վրաստանում և Հարավային Կովկասի հետ կապերի պատասխանատու Կաորի Իշիկավան ու կազմակերպության՝ Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչները։

Կողմերն անդրադարձել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի իրականացման Հայաստանի երրորդ ազգային ծրագրի շրջանակում կանանց առնչվող խնդիրներին և դրանց լուծման հետագա քայլերին։ Քննարկվել են նաև խորհրդարանական վերահսկողության, փորձի փոխանակման և գենդերային քաղաքականության հարցերը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում