Լիտվան կաջակցի Հայաստանին դեպի Եվրոպա գնալու ճանապարհին. Գաբրիելիուս Լանդսբերգիս
1 րոպեի ընթերցում
![Լիտվան կաջակցի Հայաստանին դեպի Եվրոպա գնալու ճանապարհին. Գաբրիելիուս Լանդսբերգիս](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/20/lpdFjUCo98XqTb5fOMHKWN01pZ92KjSdN0plolEr.webp)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ Լիտվան կաջակցի Հայաստանին դեպի Եվրոպա գնալու ճանապարհին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիտվայի ԱԳ նախարարն այդ մասին գրել է X-ի միկրոբլոգում։
«Լիտվան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և մենք ուրախ ենք օգնելու այն դժվարին, բայց կարևոր քայլերին, որոնք նրանք անում են դեպի Եվրոպա գնալու ուղղությամբ»,- գրել է Լանդսբերգիսը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպմանը հավաստիացրել է վերջինիս, որ Լիտվան Հայաստանի հետ կկիսվի դեպի Եվրոպա գնալու իր փորձով և կաջակցի Երևանին այդ ամբողջ ճանապարհին։
Lithuania was first to recognise Armenia's independence, and we are glad to help with the difficult but important steps they are taking towards Europe. Today I reassured @AraratMirzoyan that we will be sharing our transition experience and supporting Armenia all the way. pic.twitter.com/CDnXUOcF0s
— Gabrielius Landsbergis (@GLandsbergis) June 20, 2024