Քաղաքականություն

Հայաստանը խորացնում է գործընկերությունը Եվրամիության հետ. Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը խորացնում է գործընկերությունը Եվրամիության հետ. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ չնայած առկա բոլոր դժվար հանգամանքներին, որոնց առերեսվել է երկիրը վերջին ժամանակաշրջանում՝ կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրականացնելու իր բարեփոխումների օրակարգը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը նման կարծիք է հայտնել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։  

«Եվ մենք ուրախ ենք, որ կարողացանք կարևոր առաջընթաց գրանցել, բայց նաև գիտակցում ենք, որ դա հնարավոր եղավ նաև մեր գործընկերների՝ Միացյալ Նահանգների, Եվրոպական միության և նրա անդամ պետությունների՝ ներառյալ Լիտվայի շարունակական աջակցության շնորհիվ»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանը ներկայում խորացնում է գործընկերությունը Եվրոպական միության հետ՝ աշխատելով Հայաստանի դիմակայունության բարձրացման նախագծի և նոր գործընկերության օրակարգի վրա։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում