Մշակույթ

Ի՞նչ է եղել 84-ի ամռանը

2 րոպեի ընթերցում

Ի՞նչ է եղել 84-ի ամռանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախագիծ, որն առանձնանում է իր զգացմունքային պատմությամբ ու դրա հույզերի խորությամբ։ 12 մասանոց հայկական մինի սերիալ` նկարահանված Kinodaran սթրիմինգային հարթակի կողմից։

Kinodaran սթրիմինգային հարթակի  կողմից նկարահանված «84-ի ամառը» 12 մասանոց հայկական մինի սերիալն այն նախագծերից է, որն առանձնանում է իր զգացմունքային պատմությամբ ու դրա հույզերի խորությամբ։

Սա պատմություն է ընկերության և ժամանակի ընթացքի, կորցրած առաջին սիրո ու դրա մնայուն ազդեցության մասին։ Զուգահեռ ժամանակներում ընթացող պատմությունները մարդկանց կտեղափոխեն 80-ականներ և ցույց կտան նաև ներկայիս հարաբերությունների բարդությունները։

«Կարող ենք փաստել, որ սթրիմինգային սերիալներն արդեն իրականություն են Հայաստանում։ Kinodaran-ը, որպես այս ուղղության առաջամարտիկ, իր նոր մոտեցման և հեռատեսական տեսլականի շնորհիվ կարողանում է նոր իրականություն ստեղծել Հայաստանյան ֆիլմարտադրության ոլորտում և որակի նոր ստանդարտներ սահմանել սերիալների համար։ «84-ի ամառը», բացի իր դրամատիկ հուզիչ պատմությունից, առանձնանում է պատկերի բարձր որակով, գունային և վիզուալ գեղեցիկ լուծումներով, 80-ականների շունչը փոխանցող նոստալգիկ տեսարաններով»,- նշել է շոուրաներ Ռաֆայել Թադևոսյանը:

12 մասանոց մինի սերիալի առաջին սերիայի պրեմիերան հունիսի 20-ին է  և ցուցադրվելու է միայն Kinodaran-ով։ 

Նախագծի նկարահանումներն իրականացվել են Maghakian script writing agency-ի հետ համատեղ։

Ներբեռնե՛ք Kinodaran-ը՝ դիտելու հայկական որակյալ բովանդակություն, էքսկլյուզիվ ֆիլմեր ու սերիալներ, բացառիկ պրեմիերաներ։

Ձեր բաժանորդագրությունը Kinodaran-ում Ձեր ներդրումն է հայկական որակյալ բովանդակության ստեղծման գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում