Սպորտ

Եվրո-2024. Գերմանիան երկրորդ հաղթանակը տոնեց` գերազանցելով Հունգարիային

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024. Գերմանիան երկրորդ հաղթանակը տոնեց` գերազանցելով Հունգարիային

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում A խմբում հանդես եկող Գերմանիայի ընտրանին մրցեց Հունգարիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շտուտգարդի քաղաքային մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն առավել վտագավոր էր Գերմանիայի ընտրանու խաղը: Տանտերերը խաղակեսի միջնամասում արդեն խաղում էին «առաջին համարով» և կարողացան բացել հանդիպման հաշիվը: Ստանալով Գյունդոգանի փոխանցումը` գոլը խփեց Մուսիալան:

Երկրորդ կեսում Հունգարիան առավել կտրուկ էր գործում, իսկ գերմանացիները շատ էին տիրում գնդակին: Գերմանիան կարողացավ երկրորդ գնդակը մրցակցի դարպասն ուղարկել 67-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Գյունդոգանը: Հունգարներին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը և Գերմանիան երկրորդ հաղթանակը տոնեց Եվրոպայի ընթացիկ առաջնությունում: Գերմանիան դուրս եկավ ԵԱ-ի փլեյ-օֆֆ:

Գերմանիա-Հունգարիա`2:0:

Եվրոպայի առաջնության երրորդ` վերջին տուրում Գերմանիան կխաղա Շվեյցարիայի, իսկ Հունգարիան` Շոտլանդիայի դեմ: Խաղերը կկայանան հունիսի 23-ին:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում