«Մունդիալ-2006». Զիդանի տապալված եզրափակիչը և Իտալիայի 4-րդ հաղթանակը 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվ կրկին` 4 տարի անց, ֆուտբոլասերներն աշխարհի տարբեր ծագերից մեկ ամիս շարունակ գամվելու են հեռուստաէկրաններին և ողողելու են մարզադաշտերը: Ռուսաստանն ընդունում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: Եվ գուցե հենց այս աշխարհի առաջնությունում կստեղծվեն ֆուտբոլային կոմբինացիաներ, որոնք կփոխեն ֆուտբոլի մասին մեր կարծիքը, կխփվեն գոլեր, որոնց մասին կխոսվեն տարիներ շարունակ: Ֆուտբոլային 90 րոպեները նորից միլիոններին կսովորեցնենզգալ հաղթանակի այն նույն երջանկությունը և պարտության դառնությունը, ինչ խաղադաշտի 11 ֆուտբոլիստները: Կստիպեն վեր ցատկել, ապշել, հիասթափվել, քանի որ հենց դրանում է ֆուտբոլի գեղեցկությունը` համախմբել միլիոններին «90 րոպեի ընթացքում»…

Գերմանիայում կայացած մունդիալը, որն այդպես էլ չդարձավ Զիդանի հաղթական հրաժեշտի առաջնություն

Ֆուտբոլի աշխարհի 18-րդ առաջնությունն ընդունեց Գերմանիան: Ճիշտ մեկ ամիս ձգված մունդիալի խաղերը կայացան 12 քաղաքի 12 մարզադաշտում: 64 հանդիպմանն ընդհանուր առմամբ հետևեցին 3 359 439 ֆուտբոլասեր: Այս առաջնությունը համարվում է պատմության մեջ ամենամեծ դիտողականություն ապահոված մունդիալը: ԱԱ-ի որակավորման փուլին մասնակցեց 198 հավաքական, որոնց միայն 32-ը մասնակցեցին եզրափակիչին: Առաջնության լավագույն ռմբարկուն 5 գոլով Գերմանիայի հավաքականից Միրոսլավ Կլոզն էր: Լավագույն դարպասապահը՝ Բուֆոնը, լավագույն ֆուտբոլիստը` Զիդանը:

Եզրափակիչը

Աշխարհի 2006 թվականի առաջնության եզրափակիչը գուցե պատմության մեջ ամենազգացմունքայիններից էր: Եզրափակիչում մրցում էին Ֆրանսիայի հավաքականը, որի կազմում իր վերջին հանդիպումն էր անցկացնում Զինեդին Զիդանը, և Իտալիայի հավաքականը: Մայրաքաղաք Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում հանդիպմանը հետևում էր 69 հազար հանդիսական:Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի: Լրացուցիչ ժամանակում ևս դարպասի գրավում չարձանագրվեց: 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ ավելի դիպում գտնվեցին Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները: Ֆրանսիայի հավաքականի կազմում շեղ հարվածեց Դավիդ Տրեզեգեն: Բայց բոլորն են հիշում այս եզրափակիչում Զիդանի գլխով հարվածը Մարկո Մատերացիին: Երբ վերջինս անհարիր արտահայտություն թույլ տվեց Զիդանի մոր և կնոջ հասցեին: Իտալիան ֆուտբոլի պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց ԱԱ-ի չեմպիոնի տիտղոսը:

Փաստեր

Մունդիալի եզրափակիչին հեռուստատեսությամբ հետևել է 715.1 միլիոն մարդ:

Առաջնության Հարավային Կորեա-Տոնգո խաղի մեկնարկից առաջ երկու անգամ հնչեց Կորեայի օրհներգը:

Խորվաթիա-Ավստրալիա խաղի ժամանակ հանդիպման մրցավար Պոլը ջղայնության պահին երեք դեղին քարտ ցույց խաղացողին:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»

«Մունդիալ-1938»

«Մունդիալ-1950»

«Մունդիալ-1954»

«Մունդիալ-1958»

«Մունդիալ-1962»

«Մունդիալ-1966»

«Մունդիալ-1970»

«Մունդիալ-1974»

«Մունդիալ-1978»

«Մունդիալ-1982»

«Մունդիալ-1986»

«Մունդիալ-1990»

«Մունդիալ-1994»

«Մունդիալ-1998»

«Մունդիալ-2002»

Հայերեն

«Նոր գիրք»-28/26. Աֆյան, Գեյման, Ռիդել, Պռուտկով

Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում

Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի

Աշխատանք, տնային գործեր, խնամք, կանանց ու տղամարդկանց ներգրավվածություն. հետազոտության արդյունքները

Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ

Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters

Հայկական Gurus-ը մասնակցում է նոր դեղամիջոցների կլինիկական հետազոտություններին և պատրաստում ոլորտի մասնագետների

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ

Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT