1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Մունդիալ-1998». Ֆրանսիայի առաջին և դեռևս միակ հաղթանակն աշխարհի առաջնությունում  

«Մունդիալ-1998». Ֆրանսիայի առաջին և դեռևս միակ հաղթանակն աշխարհի առաջնությունում

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում ակնարկ առաջնության պատմության մասին, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին այն գիտենք այսօր:

Ֆրանսիան ընդունեց և պատմության մեջ առաջին և միակ անգամ դարձավ մունդիալի հաղթող

Ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի առաջնությունը կայացավ ֆրանսիական 10 քաղաքի 10 մարզադաշտում: Ֆրանսիան պատմության մեջ երկրորդ անգամ ընդունեց աշխարհի առաջնությունը (առաջինը՝1938 թ.): Այս աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակիցների թիվը ավելացավ և հասավ 32-ի: Մունդիալի 33 օրվա  64 խաղերի ընթացքում խփվեց 171 գոլ: Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց խորվաթ Դավոր Շուկերը, ով հեղինակեց 6 գնդակ: Լավագույն ֆուտբոլիստը բրազիլացի Ռոնալդոն էր: Ֆրանսիական մարզադաշտերում աշխարհի առաջնությանը հետևեց 2 784 687 հանդիսական: ԱԱ-ի բացման և եզրափակիչ խաղերը կայացան Սեն Դենիի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում։ Խորվաթիան, Ճամայկան, Ճապոնիան և Հարավ Աֆրիկյան հանրապետությունը առաջին անգամ մասնակցեցին եզրափակիչ փուլին։  

Եզրափակիչը

Աշխարհի 16-րդ առաջնության եզրափակիչը կայացավ Սեն Դենիի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում, որին հետևեցին 75.000 հանդիսական: Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցեցին Ֆրանսիայի և Բրազիլիայի հավաքականները: Զիդանի երկու և Պետիտի մեկ գոլի շնորհիվ «կապույտները» առաջին անգամ դարձան աշխարհի չեմպիոններ: Ֆրանսիան առաջին անգամ դարձավ աշխարհի գավաթակիր՝ դառնալով յոթերորդ երկիրը, որը շահեց աշխարհի գավաթը և վեցերորդը, որը առաջնության հաղթող դարձավ տանը (Ուրուգվայից, Իտալիայից, Անգլիայից, Գերմանիայից և Արգենտինայից հետո)։  

Փաստեր

Մունդիալին մասնակցեցին 32 երկիր, անգամ՝ մինչ այդ թույլ համարված Իրանը և Ճապոնիան:

Հենց այս առաջնությունից հետո գրվեց հայտնի «Чайф» խմբի «Какая боль, какая боль! Аргентина — Ямайка — 5:0» երգը:

Խորվաթներն առաջին իսկ առաջնության ժամանակ դարձան բրոնզե մեդալակիրներ:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»

«Մունդիալ-1938»

«Մունդիալ-1950»

«Մունդիալ-1954»

«Մունդիալ-1958»

«Մունդիալ-1962»

«Մունդիալ-1966»

«Մունդիալ-1970»

«Մունդիալ-1974»

«Մունդիալ-1978»

«Մունդիալ-1982»

«Մունդիալ-1986»

«Մունդիալ-1990»

«Մունդիալ-1994»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]