1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Մունդիալ-1950». Հարավամերիկյան Մունդիալը Ուրուգվայի երկրորդ հաղթանակով

«Մունդիալ-1950». Հարավամերիկյան Մունդիալը Ուրուգվայի երկրորդ հաղթանակով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում աշխարհի առաջնության պատմական ակնկարկը, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:  

Աշխարհի առաջնության պաստառը

Աշխարհի առաջնությունը նորից կայացավ Հարավային Ամերիկա մայրցամաքում

Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով հաջորդ` 4-րդ, աշխարհի առաջնությունը կայացավ միայն 12 տարի անց` 1950 թվականին:  1942 և 1946 թվականների աշխարհի առաջնությունները չեղարկվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով:  Մունդիալ-1950-ը ձգվեց 23 օր և անցկացվեց Բրազիլիայի 6 քաղաքների 6 մարզադաշտերում: Ընդհանուր առմամբ այս առաջնության հանդիսականների քանակը գերազանցեց 1 միլիոնը: Խաղարկված 22 հանդիպումներում խփվեցին 86 գոլեր: Լավագույն ռմբարկու ճանաչվեց Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ադեմիրը` 8 գոլ: Այս առաջնությունն անցկացվեց այլ ձևաչափով` 16 հավաքականներ բաժանեցին չորս խմբի: խմբերի հաղթողները ձևավորում էին եզրափակիչ խումբ և խաղում միմյանց հետ հաղթողին որոշելու համար: Նոր ձևաչափի ընտրության հիմնական պատճառը գումարն էր, քանի որ կազմակերպիչները ահռելի գումար էին ծախսել նոր մարզադաշտեր կառուցելու համար:

Բրազիլիայի 6 քաղաքներից` Կուրիտիբա, Պորտու Ալեգրի, Ռեսիֆի, Ռիո դե Ժանեյրո, Սան Պաուլո, Բելու Հորիզոնտի, միայն Ռիոյի «Մարականա» մարզադաշտում կայացավ 8 խաղ: Մեծ թվով հավաքականներ հրաժարվեցին մասնակցել որոկավորման մրցաշարին: Հիմնականում Երկաթե վարագույրի ներսում ԽՍՀՄ-ը, 1938 թվականի եզրափակչի մասնակից Հունգարիան և 1934 թվականի եզրափակչի մասնակից Չեխոսլովակիան:

Մունդիալի գնդակը

 

Եզրափակիչ

Ֆուտբոլի աշխարհի 1950 թվականի առաջնության եզրափակիչը համարվում է ֆուտբոլի պատմության ամենադրամատիկ խաղը և առավել հայտնի է «Մարականասո» անունով: Եզրափակիչը գրանցվել է «Գինես»-ի ռեկորդների գրքում (հանդիպման հետևել են ռեկորդային` 199,854 հանդիսական): Ռեկորդը մինչ օրս գերազանցված չէ: Այս եզրափակչի ֆավորիտը միանշանակ համարվում էր Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմը: Եզրափակչի անհավանական խաղում հաղթանակ տոնեց Ուրուգվայի հավաքականը` գերազանցելով Բրազիլիայի ազգային ընտրանուն 2:1 հաշվով: Արդյունքի վրա որոշիչ դեր ունեցավ Ուրուգվայի ազգային թիմի ավագ Օբդուլիո Վարելան, ով ի հակադրություն մարզչի` պաշտպանողական ֆուտբոլ խաղալու պահանջին, թիմակիցներին հանդերձարանում ասաց հետևյալը. «Տղաներ, անհաջողակները ֆուտբոլ չեն խաղում: Ժամանակն է հաղթելու»: Ուրուգվաը, ինչպես Իտալիան էր մինչ այդ երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

«Մարականա» մարզադաշտը

Փաստեր

1942 և 1946 թվականների աշխարհի առաջնությունները չեղարկվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով:

Գերմանիայի և Ճապոնիային արգելեցին մասնակցել է Մունդիալին:

Հնդկաստանի հավաքականը հրաժարվեց մասնակցել ԱԱ-ին, քանի որ ՖԻՖԱ-ն արգելեց ոտաբոբիկ խաղալ:

1950 թվականի Մունդիալից առաջ «Տորինո» ֆուտբոլայի ակումբի ֆուտբոլիստները ավիավթարի ենթարկվեցին, ինչի պատճառով Իտալիան Բրազիլիայի առաջնությանը մեկնեց նավով:

Համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ մնաց նաև Ուրուգվայի ազգային թիմի կազմում հաղթանակ գոլի հեղինակ Ալիսիդեո Գիջջայի հետևյալ խոսքերը «Միայն երեք մարդ կարողացավ լռեցնել «Մարականան», Ֆրենկ Սինատրան, Հռոմի Պապը և ես»:

Կազմեց` Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»


«Մունդիալ-1934» 

«Մունդիալ-1938»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]