1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Մունդիալ-1930». փաստեր ֆուտբոլի աշխարհի անդրանիկ առաջնության մասին

«Մունդիալ-1930». փաստեր ֆուտբոլի աշխարհի անդրանիկ առաջնության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվ կրկին` 4 տարի անց, ֆուտբոլասներն աշխարհի տարբեր ծագերից մեկ ամիս շարունակ գամվելու են հեռուստաէկրաններին և ողողելու են մարզադաշտերը: Ռուսաստանն ընդունում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: Եվ գուցե հենց այս աշխարհի առաջնությանը կստեղծվեն ֆուտբոլային կոմբինացիաներ, որոնք կփոխեն ֆուտբոլի մասին մեր կարծիքը, կխփվեն գոլեր, որոնց մասին կխոսվեն տարիներ շարունակ: Ֆուտբոլային 90 րոպեները նորից միլիոններին կսովորեցնեն զգալ հաղթանակի նույն երջանկությունը և պարտության դառնությունը, ինչ խաղադաշտի 11 ֆուտբոլիստները: Կստիպեն վեր ցատկել, ապշել, հիասթափվել, քանի որ հենց դրանում է ֆուտբոլի գեղեցկությունը` համախմբել միլիոններին «90 րոպեի մեջ»…

Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում աշխարհի առաջնության պատմական ակնկարկը, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:

  

Աշխարհի առաջին առաջնության պաստարը

Որտեղ սկսվեց ամեն ինչ. Անդրանիկ Մունդիալը-1930

Ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը ընդունեց Ուրուգվայը: Այդ առաջնությունը ձգվեց միայն 17 օր: Մասնակցում էին 13 հավաքականներ, որից 7-ը Հարավային Ամերիկայից, 4-ը Եվրոպայից և 2-ը Հյուսիսային Ամերիկայից: Կար 4 խումբ և յուրաքանչյուր խմբի հաղթող դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Մայրաքաղաք Մոնտեվիդեոյի 3 մարզադաշտերում կայացան 18 հանդիպումներ: Անդրանիկ առաջնությունում խփվեց 70 գոլ, իսկ լավագույն ռմբարկուն արգենտինացի հարձակվող Գիլյերմո Ստաբիլեն էր (8 գոլ):

Մունդիալի գնդակը

Ֆրանսիայի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Լյուսիեն Լորանը խփեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին գոլը: Աշխարհի առաջնության առաջին հեթ-տրիկը գրանցվեց ԱՄՆ ներկայացուցիչ Բերտ Պետնոուտի կողմից, խմբային փուլի Պարագվայի դեմ խաղում, որտեղ ԱՄՆ-ն հաղթեց 3:0 հաշվով: Իսկ «Մունդիալ-1930»-ի լավագույն ֆուտբոլիստտ ճանաչվեց Խոսե Նասասին:

Բացման խաղում գրանցված արդյունավետության ռեկորդը՝ 5 գոլ, որը բարելավվեց միայն 2006 թվականի առաջնությանը: Այս աշխարհի առաջնությունում չգրանցվեց ոչ մի ոչ-ոքի, միայն պարտություն և հաղթանակ։

Եզրափակիչը

Առաջին առաջնության վերջին խաղը կայացավ «Սենտանարիո» մարզադաշտում, որը տեղավորում էր 76.609 հանդիսական, սակայն խաղին ոչ պաշտոնական տվյալներով հետևում էր 90.000 ֆուտբոլասեր: Այս մարզադաշտը կառուցվել է հատուկ այս մրցաշարի համար:

Աշխարհի առաջին առաջնության եզրափակչում մրցեցին Ուրուգվայի և Արգենտինայի հավաքականները: Արգենտինացիների երկրպագուները եզրափակիչ խաղից առաջ շրջում էին մայրաքաղաք Մոնտեվիդեոյում բղավելով. «Հաղթանակ կամ մահ»: Հատուկ այս խաղի համար Արգենտինայից Ուրուգվայ էին եկել 15 հազար երկրպագու:

Խաղի հաշիվն առաջինը բացեցին Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները: Առաջին կեսը ավարտվեց 1:2 հաշվով հօգուտ Արգենտինայի, սակայն երկրորդ կեսում Ուրուգվայի ֆուտբոլիստերը տիրեցին նախաձեռնությանը և հաղթեցին 4:2 հաշվով: Եվ Ուրուգվայի ազգային թիմի ավագ Խոսե Նասասին դարձավ առաջին ավագն, ով գլխավերևում պահեց աշխարհի առաջնության գավաթը:

Փաստեր…

Աշխարհի առաջին առաջնության հաճախելիությունը կազմել է 590,544 մարդ:  

Այս Մունդիալը միակն էր, որտեղ չեղավ 3-րդ տեղի համար խաղ:

Կազմակերպիչների եկամուտը առաջնությունց կազմեց 255 107 ԱՄՆ դոլար, որն այն ժամակների համար ահռելի թիվ էր:

1930 թվականի առաջնությանը մասնակցած վերջին խաղացողն արգենտինացի Ֆրանսիսկո Վարալյոն էր, ով վախճանվեց 2010 թվականին օգոստոսի 30-ին՝ 100 տարեկանում, առաջնությունից 80 տարի անց։

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էկտոր Կաստրոն դարձավ ձեռք չունեցող աշխարհի միակ չեմպիոն ֆուտբոլիստը, նա զրկվել էր աջ ձեռքից 13 տարեկանում դժբախտ պատահարից։

Կազմեց՝ Վարվառա Հայրապետյանը

Լուսանկարները՝ FIFA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]