Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

«Մունդիալ-1958». Շվեդիայում «ծնվեց» ֆուտբոլի լեգենդներից մեկը` Պելեն

«Մունդիալ-1958». Շվեդիայում «ծնվեց» ֆուտբոլի լեգենդներից մեկը` Պելեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում աշխարհի առաջնության պատմական ակնկարկը, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:  

Մունդիալի պաստառը

Շվեդիան ընդունեց 1958 ԱԱ-ն. լեգենդար Պելեի «ծնունդը»

Ֆուտբոլի 1958 թվականի առաջնություն կայացավ Շվեդիայում: Մունդիալի 35 հանդիպումներն անցկացվեցին շվեդական 12 քաղաքների 12 մարզադաշտերում: Ընդհանուր առմամբ այս առաջնությանը հետևեց 819,810 հանդիսական: 22 օր ձգված Մունդիալում լավագույն ռմբարկու ճանաչվեց Ֆրանսիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Ժյուստ Ֆոնտեն, ով հեղինակեց 13 գնդակ: Մունդիալ-1958-ի հայտնությունը Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի 17-ամյա անդամ Պելեն էր: Առաջին անգամ որակավորմանը մասնակցեց Խորհրդային Միությունը։ 1958 թվականի և 2018 թվականի աշխարհի առաջնությունները մնում են այն բացառիկ Մունդիալները, որոնց ժամանակ Իտալիան չի անցել որակավորման փուլը: Մունդիալի պաշտոնական գնդակն էր «Top-Star VMbollen 1958» մոդելը։ Այն ընտրվել էր 102 թեկնածուներից փորձարկման արդյունքում` ՖԻՖԱ-ի չորս պաշտոնյայի կողմից: Մունդիալում երրորդ տեղը զբաղեցրին Ֆրանսիայի, իսկ 4-րդը` Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության ներկայացուցիչները…

ԱԱ-ի գնդակը

Եզրափակիչը…

Ֆուտբոլի այս աշխարհի առաջնության եզրափակիչում մրցեցին Շվեդիայի և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմերը: Մայրաքաղաք Ստոկհոլմի «Ռոսունդա» մարզադաշտում ներկա էր 49,737 հանդիսական: Բրազիլիայի ազգային թիմին հաջողվեց 5:2 հաշվովգերազանցել շվեդներին: Հենց եզրափակիչում էլ «ծնվեց» ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներիc մեկը` Պելեն, ով դուբլի հեղինակ դարձավ կարևորագույն այս խաղում: Պելեն դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց եզրափակիչում. նա 17 տարեկան 249 օրական էր: Այս խաղում գոլի հեղինակ դարձավ նաև ամենատարեց ֆուտբոլիստը`35 տարեկան 263 օրական Լինդհոլմը:

 

                                                         Փաստեր

Առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հեռարձակվեց ամբողջ աշխարհում:

Սա միակ Մունդիալն էր, որտեղ հանդես եկան 4 բրիտանական թիմեր` Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի:

17-ամյա Պելեն երկրորդն էր ռմբարկուների շարքում խփած 6 գնդակի շնորհիվ:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

 

 «Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»

«Մունդիալ-1938»

«Մունդիալ-1950»

«Մունդիալ-1954»




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]