Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Մունդիալ-1986». «Աստծո ձեռքով» Մարադոնայի աշխարհի առաջնությունը    

«Մունդիալ-1986». «Աստծո ձեռքով» Մարադոնայի աշխարհի առաջնությունը

 

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում պատմական ակնարկ առաջնության մասին, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին այն գիտենք այսօր:

Առաջնության պաստառը

Մեքսիկան երկրորդ անգամ ընդունեց ԱԱ-ն. «Աստծո ձեռքը»…

Աշխարհի 1986 թվականի առաջնությունը կայացավ Մեքսիկայում: Բայց ի սկզբանե այն պետք է տեղի ունենար Կոլումբիայում, բայց քանի որ երկրի կառավարությունը հայտարարեց, թե պատրաստ չէ ընդունելու ԱԱ-ն, ՖԻՖԱ-ն այն տեղափոխեց Մեքսիկա: Այն դարձավ առաջին երկիրը, որն երկրորդ անգամ անցկացրեց աշխարհի առաջնությունը: Այս մունդիալին առաջին անգամ մասնակցեցին Կանադան, Իրաքը և Դանիան:  Աշխարհի 13-րդ առաջնությունն անցկացվեց Մեքսիկայի 9 քաղաքների 13 մարզադաշտում: ԱԱ-ի ընթացքին հետևեցին 2 394 031 ֆուտբոլասեր: Մունդիալի 52 խաղերում խփվեց 132 գոլ, իսկ լավագույն ռմբարկուն Գարի Լինեկերն էր (6 գոլ) Անգլիայի հավաքականից:

ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Դիեգո Արմանդո Մարադոնան: Ֆուտբոլի պատմության ամենատպավորիչ երկու գոլերը խփվեցին հենց այս մունդիալի ժամանակ: Քառորդ եզրափակիչում մրցեցին Արգենտինան և Անգլիան: Հարավամերիկացիները հաղթեցին 2:1 հաշվով, և հենց այստեղ նախ 51-րդ րոպեին Մարադոնան գոլ խփեց… ձեռքով, ինչը չնկատեց մրցավարը: Հետագայում այդ գոլը կոչվեց «Աստծո ձեռք»: 55-րդ րոպեին նույն Մարադոնան, անցնելով ամբողջ կիսադաշտը, խփեց նաև «դարի գոլը»:

Եզրափակիչը...

Մունդիալի եզրափակիչը կայացավ մայրաքաղաք Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում, որին հետևեցին 114 600 հանդիսական: Միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հավաքականները: «Ալբիսելեստեները» (սպիտակ-կապույտներ) հաղթեցին 3:2 հաշվով, և Արգենտինան երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Փաստեր

Արգենտինայի հաղթանակը տոնելու համար երկրի փողոցներ էր դուրս եկել 30 միլիոնից ավելի մարդ:

1986 թվականի աշխարհի առաջնությունը համարվում է Մարադոնայի առաջնությունը:

Այս առաջնությունում, ինչպես ասվեց, նա խփեց ֆուտբոլի պատմության մեջ երկու կարևորագույն գոլերը («Դարի գոլը» և «Աստծո ձեռքը»):

 Կազմեց Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»

«Մունդիալ-1938»

«Մունդիալ-1950»

«Մունդիալ-1954»

«Մունդիալ-1958»

«Մունդիալ-1962»

«Մունդիալ-1966»

«Մունդիալ-1970»

«Մունդիալ-1974»

«Մունդիալ-1978»

«Մունդիալ-1982»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]