Հարավային Կորեան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Չինաստանին վստահեցրել է անփոփոխ արտաքին քաղաքականության մեջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի ԱԳՆ դիվանագետները, այդ թվում՝ արտգործնախարարը, անձնական հանդիպումների ժամանակ հավաստիացրել են Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Չինաստանի դեսպաններին երկրի անփոփոխ արտաքին և պաշտպանական քաղաքականության մասին՝ չնայած նախագահ Յուն Սոկ Յոլին իմպիչմենտի ենթարկելու խորհրդարանի որոշմանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Կողմերը պայմանավորվել են նաև հետագա համագործակցության մասին, ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Արտաքին քաղաքականություն

Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվեարկել նախագահի իմպիչմենտին

Ավելի վաղ Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտպանել էր նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենտը։ Հարավային Կորեայի խորհրդարանի բոլոր 300 պատգամավորները քվեարկել են որոշման օգտին։

Հաղորդվում է, որ ԱԳ նախարար Չո Տե Յոլը հանդիպել է Հվ. Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ֆիլիպ Գոլդբերգին և նրան ներկայացրել ներքին քաղաքական իրավիճակը, ներառյալ՝ նախագահին իմպիչմենտի ենթարկելու՝ խորհրդարանի որոշումը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը երկկողմ միության ամրապնդման համար։

Հայերեն

Արայիկ Հարությունյանը հերքում է պնդումները, թե ընտրակաշառքների գործով ձերբակալությունները սկսվել են վերջին պահին

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության