Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը
3 րոպեի ընթերցում

Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններում 14:00-ի դրությամբ ընտրական իրավունք ունեցողների 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 847 հազար 226 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 33.84 %-ը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Երևան քաղաքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 849 488 է, որոնցից մասնակցել են 283 հազար 601-ը, ինչը կազմում է 33,38 տոկոսը։
Արագածոտնի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 113 441է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 39 հազար 691, ինչը կազմում է 34,99 տոկոսը։
Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 220 167 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 72 հազար 243, ինչը կազմում է 32,81 տոկոսը։
Արմավիրի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 226 հազար 337 է, քվեարկության մասնակիցների թիվը կազմել է 68 հազար 785, ինչը կազմում է 30,39 տոկոսը։
Գեղարքունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 177 հազար 854 է, քվեարկության մասնակիցների թիվը կազմել է 57 հազար 422, ինչը կազմում է 32,29 տոկոսը։
Լոռու մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 219 հազար 301 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 74 հազար 575, ինչը կազմում է 34,96 տոկոսը։
Կոտայքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 240 հազար 528 է, քվեարկությանը մասնակցածների թիվը՝ 86 հազար 481, ինչը կազմում է 35,95 տոկոս։
Շիրակի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 207 հազար 820 է, քվեարկության մասնակիցների թիվը 65 հազար 608 է, ինչը կազմում է 31,57 տոկոսը։
Սյունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 106 հազար 972 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 41 հազար 738, ինչը կազմում է 39,02 տոկոսը։
Վայոց ձորի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 44 հազար 634 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 16 հազար 877, ինչը կազմում է 37,81 տոկոսը։
Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 103 հազար 434 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 40 հազար 204, ինչը կազմում է 38,87 տոկոսը։
Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։