Այս տարի առողջարանային ուղեգիր է ստացել 187 քաղաքացի

12:36, 7 Հուլիս, 2011

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունն ընթացիկ տարում առողջարանային ուղեգրեր է տրամադրել 187 քաղաքացու, որոնցից 42-ը' Արզնի, 55-ը' Ջերմուկի, 90-ը' Գանձաղբյուր առողջարաններ: Ուղեգրերը տրվել են գարնան ամիսների համար մինչեւ հունիսի 6-ը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Վանուհի Սեդրակյանը, առողջարանային ուղեգրեր ստանալու համար այս տարի վարչություն է դիմել 357 քաղաքացի: Ստեղծվել է հանձնաժողով, որը դիմումներն ուսումնասիրելուց հետո, առաջնահերթությունը տվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներին ու ազատամարտիկների ընտանիքների հաշմանդամ անձանց, ինչպես նաեւ Չեռնոբիլի ատոմակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիներին:


© 2009 ARMENPRESS.am