Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 27-ին ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ՝ Հորդանանի պատմամշակութային կարևորագույն վայրերից մեկում՝ Փոքր Պետրայում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայրամուտին մեկնարկող բացօթյա համերգին նվագախմբի հնչողությունն ու մաեստրո Բոչելիի ձայնը կմիավորվեն Պետրայի յուրահատուկ միջավայրում՝ հանդիսատեսին պարգևելով բարձրակարգ երաժշտական երեկո։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Բոչելիի հետ բեմ կբարձրանա նաև դեկտեմբերի 2-ին Աբու Դաբիում։

Կարդացեք հոդվածը` English