Աշխարհ

Լեհաստանը և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են միջին հեռահարության հրթիռներ մշակելու մասին

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են միջին հեռահարության հրթիռներ մշակելու մասին

Լեհաստանը և Մեծ Բրիտանիան CAMM-MR նոր հրթիռի մշակման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության Սպառազինությունների գործակալությունը։

Նշվում է, որ սա հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռի համատեղ մշակման առաջին միջազգային նախագիծն է լեհական և բրիտանական պաշտպանական արդյունաբերությունների մասնակցությամբ։ Ըստ գերատեսչության՝ այս հրթիռը դառնալու է Լեհաստանի՝ բազմաշերտ և ինտեգրված հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգի առանցքային տարրը։

Համաձայնագրի նպատակն է ստեղծել իրավական և ֆինանսական պայմաններ՝ նոր հրթիռի նախագծային փաստաթղթերի մշակման վերաբերյալ պայմանագիր կնքելու համար։

CAMM-MR-ը (Medium-Range) միջին հեռահարության (ավելի քան 100 կմ) կառավարվող զենիթային հեռանկարային հրթիռ է որն ընդլայնում է այս դասի հրթիռների ներկայիս հնարավորությունները, որոնք հասնում են 25–45 կմ հեռահարության։ Հրթիռը ստեղծվում է ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգերում և ռազմական նավերի վրա կիրառելու համար ու նախատեսված է ինքնաթիռների, ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների խոցման համար։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում