1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԿԳՆ-ն սահմանել է 2018/19 ուսումնական տարվա անվճար բակալավրի ընդունելության տեղերը

ՀՀ ԿԳՆ-ն սահմանել է 2018/19 ուսումնական տարվա անվճար բակալավրի 
ընդունելության տեղերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանվել են 2018/19 ուսումնական տարվա ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի անվճար և մասնակի զեղչի առկա ուսուցմամբ բակալավրի ընդունելության տեղերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքը,պետության կողմից ուսանողների համար ընդհանուր 2743 անվճար  տեղ է տրամադրվելու, իսկ մասնակի զեղչի կիրառմամբ՝ 19 հազար տեղ:

ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններին  (այդ թվում՝ նաև «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտներին և ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետին հատկացված տեղերը) 1619 անվճար տեղ է  տրամադրվելու, սփյուռքահայ ուսանողներին` 70, միջպետական համաձայնագրերի շրջանակներում ընդունվողներին` 13 տեղ, իսկ Արցախի Հանրապետությանը հատկացված նպատակային տեղերը կազմում է 60:

 ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվելու է 278 տեղ, իսկ նախարարությանը հատկացվող նպատակային ընդունելության տեղերը կազմում է  500 (նշված 500 տեղերից 150 տեղի ֆինանսավորումը կատարվելու է ՀՀ ՊՆ միջոցների հաշվին):

Ամենից շատ տեղերը հատկացվելու են Երևանի պետական համալսարանին` 339 տեղ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին` 259, Հայաստանի ազգային ագրարային համալսարանին 119 տեղ, իսկ  Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին` 91 տեղ:

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանին հատկացվելու է 150 տեղ,  ՀՀ ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանին 70 տեղ, իսկ օտարերկրյա այլ ռազմաուսումնական հաստատություններ 58 տեղ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]