Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը գրանցել է Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը

Հայաստանը գրանցել է Freedom House-ի զեկույցի պատմության մեջ 
ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հետխորհրդային երկրների ժողովրդավարության բարելավման վերաբերյալ իր զեկույցում բարձր է գնահատել Հայաստանի վերջին երկու տարիների ձեռքբերումներն այս ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ամերիկյան հանրահայտ իրավապաշպան կազմակերպությունն իր «Անցումային երկրներ 2020» զեկույցի հրապարակման առնչությամբ ընդգծել է, որ Հայաստանն արձանագրել է զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը։

Զեկույցը նվիրված է հետխորհդային եվրասիական 29 երկրներում ժողովրադավարական զարգացումներին: Նշվում է, որ Հայաստանը վերջին երկու տարիներին մեծ առաջընթաց է գրանցել ընտրությունների անցկացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, դատական համակարգի շուրջ զարգացումները, սակայն, մտահոգությունների տեղիք են տվել զեկույցի հեղինակներին:

«Freedom House»-ի գնահատմամբ՝ քաղաքական փոփոխությունների, օրենքի գերակայության և համակարգված կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ հանրային համաձայնությունը հիմք է ստեղծել Հայաստանում թավշյա հեղափոխության համար: Հանրային այս պահանջը պատմական հնարավորություն է ժոողովրդավարության զարգացման առումով:

Զեկույցը կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել կառավարման համակարգի անցումային փուլում գտնվող երկրներին՝ առանձնացնելով Հայաստանն ու Ուկրաինան, որոնք վերջին երկու տարիներին արձանագրել են ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ: Այս երկրների առաջնորդներն այսօր կանգնած են առանց ժողովրդավարական նորմերի խախտման քաղաքացիների սպասումներն արդարացնելու, վստահությունը պահպանելու և կոռումպացված համակարգերը փոխելու մարտահրավերների առջև:

«Freedom House»-ը կոչ է անում ծրագրային ծավալուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին օրենքի գերակայության և ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ, ներառյալ դատական ու ոստիկանական համակարգերի բարեփոխումները: Թավշյա հեղափոխությունն աջակցած ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ծրագրերը պետք է ներառեն նաև հանրային միասնության պահպանման և քաղաքական բևեռացման վերացման նպատակներ, որոնք կօգնեն հաջողությամբ իրականացնել այլ բարեփոխումներ:

Զեկույցն ընդգծում է՝ եվրոպական և եվրասիական տարածաշրջանում ավելի շատ առաջնորդներ արդեն բաց հարձակում են գործում ժողովրդավարական հաստատությունների ու արժեքների վրա: «Freedom House»-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը կոչ է անում արևմտյան ժողովրդավարություններին չանտեսել իրենց հարևանությամբ ընթացող հակաժողովրդավարական գործընթացները, իսկ Միացյալ Նահանգներին՝ վերստանձնել իր առաքելությունը ժողովրդավարության պաշտպանության հարցում: Չբացառելով ժողովրդավարության զարգացման տեսանկյունից իրավիճակի վատթարացումը կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ Աբրամովիցը հույս է հայտնում, որ այս փորձությունը ի ցույց կդնի թափանցիկ ու պատասխանատու կառավարման կարևորությունը՝ պահանջարկ առաջացնելով նոր փոփոխությունների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]