Սպորտ

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

1 րոպեի ընթերցում

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի առաջնության արծաթե ու բրոնզե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած մարմնամարզության ԱԱ-ից հետո կարևորում է Երևանում 2027 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնությունը:

«Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանի հետ շատ էինք սպասել, որ աշխարհի առաջնությունում դառնանք մեդալակիր ու չեմպիոն, բարձրանանք պատվո հարթակին ու բարձրացնենք Հայաստանի դրոշը: Այս ամենն աննկարագրելի պահ է: Բնականաբար, եզրափակչում լարվածությունը շատ էր ու ամեն մի չնչին սխալը կարող էր զրկել մեզ մեդալից: Մենք շեշտը դրել էինք մեր վարժությունները լավ կատարելու վրա: Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է, որտեղ ցանկանում եմ մեր ուժերի առավելությունը ներդնենք ու ուրախացնենք մեր ազգին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մամիկոն Խաչատրյանը:

Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից աշխարհի չեմպիոն դարձան Արթուր Դավթյանը (հենացատկ), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), իսկ Արթուր Ավետիսյանը (օղակներ) ու Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր) նվաճեցին բրոնզե մեդալներ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում