Սպորտ

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

2 րոպեի ընթերցում

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը վերադարձավ Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքից, որտեղ կայացել էր մարմնամարզության աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զվարթնոց միջազգային օդանավակայանում մարմնամարզիկներին, նրանց մարզիչներին դիմավորելու էին եկել հարյուրավոր երկրպագուներ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն, ամփոփելով աշխարհի առաջնությունը, նշեց, որ մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում սպասելիքներից ավելի բարձր արդյունք են ստացել: «Մենք պատրաստ էինք երկու մեդալ ու մեր տղաներն էլ պատրաստ էին: Տղաները հասկանում էին, որ իրենք պետք է լավ մասնակցեն այս աշխարհի առաջնությանը: Յուրաքանչյուր երկրի համար մեծ ձեռքբերում է միայն այն, որ բոլոր մասնակիցները եզրափակիչ են դուրս գալիս, այլ բան է, երբ բոլոր 4 մասնակիցները դառնում են մեդալակիրներ: Մենք ունենք 4 մասնակից, 4 մեդալ, ինչը 100 տոկոսանոց է դարձնում մեր մասնակցությունն աշխարհի առաջնությունում»,-ավելացրեց Հակով Սերոբյանը:

Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից աշխարհի չեմպիոն դարձան Արթուր Դավթյանը (հենացատկ), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), իսկ Արթուր Ավետիսյանը (օղակներ) ու Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր) նվաճեցին բրոնզե մեդալներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում