Սպորտ

Ըմբիշ Կարեն Ասլանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դարձել աշխարհի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Կարեն Ասլանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դարձել աշխարհի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 63կգ քաշային կարգի եզրափակչում Կարեն Ասլանյանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Նիհատ Մամադլիի հետ ու առավելության հասավ 8:4 հաշվով։

Ավելի ուժ աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար կպայքարեն 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում