ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիական բազմատեսակ սուրճից զատ ֆուտբոլային աշխարհը գիտի նաև Ռադամել Ֆալկաոյին և Խամես Ռոդրիգեսին, որոնց գեղեցիկ խաղը շատ «համեղ պահեր» է նվիրել ֆուտբոլասերներին:
Պատմական ակնարկ
Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականն իր վերելքն ապրեց 2000-ական թվականերին, երբ «սուրճ աճեցնողները» բավականին հաջող ելույթ ունեցան Ամերիկայի գավաթի խաղարկությունում և դարձան չեմպիոններ: Մինչ այդ, 1990-թվականի աշխարհի առաջնությունում կոլումբիացիներն արդեն ասել էին իրենց խոսքը`հասնելով մինչև 1/8 եզրափակիչ:
Մունդիալ-90-ին, որն անցկացվում էր Իտալիայում, Կոլումբիան D խմբում էր` Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության, Հարավսլավիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների թիմերի հետ: Երեք խաղերից առաջինում կոլումբիացիները հաղթեցին Էմիրությունների ներկայացուցիչներին, պարտվեցին Հարավսլավիային, և ոչ-ոքի խաղացին գերմանացիների հետ: 1/8 եզրափակիչում հարավամերիկացիները զիջեցին Կամերունին:
Կոլումբիայի ազգային հավաքականն առաջին անգամ մունդիալին մասնակցել է 1962 թվականին, երբ աշխարհի ԱԱ-ն անցկացվում էր Չիլիում: Սակայն Ադոլֆո Պեդերների (Կուլումբիայի հավաքականի այդ օրերի մարզիչը) սաները խմբային փուլերի հանդիպումներում չտոնեցին և ոչ մի հաղթանակ, մնացին խմբի ետնապահը:
1994, 1998 թվականների մունդիալների ժամանակ «սուրճի երկրի» ներկայացուցիչները խմբային փուլից առաջ չգնացին: Հաջորդ երեք առաջնություններում Հարավամերիկյան թիմերի շարքում «Ոսկե գավաթ»-ի համար պայքարողների շարքում դարձյալ Կոլումբիան չկար: 2014 թվականի բրազիլական առաջնությունում «սուրճ աճեցնողները» խմբային փուլի երեք խաղերում էլ հաղթանակ տոնեցին, դուրս եկան խմբից 1/16 եզրափակչում պայքարից դուրս թողեցին Չիլի հավաքականի, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց Բրազիլիային 1:2 հաշվով:
Ճանապարհ դեպի Ռուսաստան…
Կոլումբիաներն աշխարհի առաջնության հարավամերիկյան որակավորման փուլում 18 խաղերից հաղթանակ տոնեցին 7-ում, 5 խաղում պարտվեց, իսկ 6 հանդիպումն ավարտեց ոչ-ոքի: «Եռագույնները» հավաքեցին 27 միավոր և խմբում 4-րդ տեղը գրավելով դուրս եկան աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:
Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…
Կոլումբիան վերջին` H խմբում ֆավորիտներից է: Հարավամերիկացիների համար ԱԱ-ն կմեկնարկի հունիսի 19-ին Ճապոնիայի հետ խաղով: Հունիսի 24-ին կլինի մունդիալի ամենահետաքրքիր խաղերից մեկը` Լեհաստան-Կոլումբիան, իսկ խմբային փուլի վերջին խաղում կմրցեն Սենեգալ-Կոլումբիա զույգը:
Հավաքականը
Կոլումբիան Ռուսաստան կժամանի հետևյալ կազմով` դարպասապահներ. Դավիդ Օսպինա, Կամիլո Վարգաս, Խոսե Կուադրադո: Պաշտպաններ. Դավինսոն Սանչես, Սանտիագո Արիաս, Ֆրենկ Ֆաբրա, Կրիստիան Սապատա, Յերի Մինա, Խոան Մոխիկա, Օսկար Մուրիլյո: Կիսապաշտպաններ. Խամես Ռոդրիգես, Աբել Ագիլար, Կարլոս Սանչես, Վիլմար Բարիոս, Ջեֆերսոն Լերմա, Մատեուս Ուրիբե, Խուան Կինտերո, Խուան Կուադրադո: Հարձակվողներ. Ռադամել Ֆալկաո, Խոսե Իսկյերդո, Կարլոս Բակա, Լուիս Մուրիել, Միգել Բորխա:
Կոլումբիայի հավաքականի վերջին շրջանի հաջողությունները հիմնականում կապվում են բացի առաջատար ֆուտբոլիստների, այլ նաև գլխավոր մարզիչ Խոսե Պեկերմանի հետ: Վերջինսը թիմը մարզում է 2012 թվականից: «Սուրճի երկրի» ներկայացուցիչները հրաշալի են գործում կիսապաշտպանության և հարձակման գծում:
Կազմեց Վարվառա Հայրապետյանը
A խումբ
Ռուսաստան
Ուրուգվայ
Եգիպտոս
Սաուդյան Արաբիա
B խումբ
Պորտուգալիա
Իսպանիա
Իրան
Մարոկկո
C խումբ
Ֆրանսիա
Ավստրալիա
Պերու
Դանիա
D խումբ
Արգենտինա
Խորվաթիա
Նիգերիա
Իսլանդիա
E խումբ
Բրազիլիա
Շվեյցարիա
Կոստա Ռիկա
Սերբիա
F խումբ
Գերմանիա
Մեքսիկա
Հարավային Կորեա
Շվեդիա
G խումբ
Բելգիա
Պանամա
Թունիս
Անգլիա