Սեուլը հայտարարել է, որ Ուկրաինայում գերի ընկած հյուսիսկորեացի զինվորը մահացել է ստացած վիրավորումից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի հետախուզությունը հայտնել է, որ հյուսիսկորեացի զինվորը, որը գերի էր ընկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարտերի ժամանակ, մահացել է ստացած վերքերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

«Դաշնակից երկրի հետախուզական ծառայության միջոցով մենք հաստատել ենք, որ հյուսիսկորեացի զինվորը, որը կենդանի գերեվարվել էր որոշ ժամանակ առաջ, մահացել է, քանի որ նրա վերքերի վիճակը վատթարացել է», - հայտարարել է Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը:

Դեկտեմբերի 27-ին ավելի վաղ Սեուլը հայտնել էր, որ հետախուզությունը հաստատել է ուկրաինացի զինվորականների կողմից հյուսիսկորեացի զինվորի գերեվարումը:

Ուկրաինական լրատվամիջոցները դեկտեմբերի 26-ին հայտնել էին, որ հյուսիսկորեացի զինվորին գերի են վերցրել Ռուսաստանի Կուրսկի մարզում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում։ Թե երբ է տեղի ունեցել միջադեպը, չի հաղորդվել։ 

Ըստ Հարավային Կորեայի տվյալների՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել մոտ 11 000 զինվորի։ Օրերս Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կուրսկի մարզում զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 3000 հյուսիսկորեացի զինվոր։ 

Հայերեն

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում. Դատախազություն

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան

Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն «հայկական պետության ձևավորման»