Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն «հայկական պետության ձևավորման»

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն «հայկական պետության ձևավորման»

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Սուրեն Պետրոսյանն ՀՀ Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններին քվեարկել է Երևանում 4/49 ընտրատեղամասում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառման մեջ։

Սուրեն Պետրոսյանն էլ իր էջում հայտարարել է. «Կատարեցի իմ ընտրությունը հանուն Հայկական պետության ձևավորման» ։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում