Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընտրություններում քվեարկեց Աջափնյակի 6/52 տեղամասում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրանից հետո նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն Հայաստանի խաղաղության և զարգացման:

Պատասխանելով ընտրություններից իր ակնկալիքների վերաբերյալ հարցին՝ Միրզոյանն ասաց՝ վստահ է, որ շատ բարձր մասնակցություն կլինի:

«Սա իմ տպավորությունն է, որը ստացել եմ քարոզարշավի ընթացքում: Մարդիկ շատ հետաքրքրված են ընտրություններով և գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան: Այս ընկալումը շատ եմ տեսել մեր հանրության շրջանում, դրա համար կարծում եմ, որ շատ մեծ մասնակցություն կլինի: Նաև կարող եմ ասել, որ մեր ժողովուրդը շատ իմաստուն է՝ իսկապես բոլոր նրբությունները, բոլոր մարտահրավերները շատ լավ գիտակցում է: Կարծում եմ, որ այս ընտրություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ կքվեարկի խաղաղությանը և այս առումով ևս մեկ անգամ Հայաստանի ժողովուրդն ամբողջ աշխարհին ցույց կտա, որ նվիրված է խաղաղությանը»,- նշեց նախարարը:

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում