Իրան

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն են փոխանցել իրանական հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում։

Գրոսին հունիսի 5-ին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ, որոնք Ռաֆայել Գրոսիին հայտնել են միջուկային օբյեկտների համակարգված տեսչական ստուգումների վերսկսման դժվարությունների մասին։

«Ըստ էության, սա այն հանդիպումն էր, որի ժամանակ նրանք կրկին ներկայացրին հարցի վերաբերյալ իրենց հիմնական մոտեցումը։ Մասնավորապես, նրանք ընդգծեցին, որքանով ես հասկանում եմ իրենց դիրքորոշումը, որ անհրաժեշտ են համարում ընդունել, որ ներկայիս պայմաններում Իրանի համար չափազանց դժվար է կատարել իր պարտավորությունները։ Հետևաբար, ես կրկին ներկայացրի իմ տեսակետը», - Գրոսիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում