Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

1 րոպեի ընթերցում

Այս պահի դրությամբ  ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար  ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան՝ հունիսի 7-ի ժամը 14։00-ի դրությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6 դատական գործ։

«Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ։

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան մուտքագրվել է  7 դատական գործ»,- տեղեկացրին Դատական դեպարտամենտից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում