Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բրիտանացի պաշտոնյան նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի նոր կառավարության հետ։

«Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ՝ մեր ռազմավարական գործընկերությունն իրականացնելու, տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու և Եվրոպայում գործընկերների հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Սթիվեն Դաութին։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս), որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս)։ Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 տոկոսով։ ԲՀԿ-ն արդեն իսկ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։ Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին այլ քաղաքական ուժեր ևս։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում