«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում
2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքը հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով կդիմի Սահմանադրական դատարան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սաղաթելյանը հայտարարել է հունիսի 9-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում։
Նա նշել է, որ «Հայաստան» դաշինքը համապատասխան աշխատանքներ է իրականացնում՝ Սահմանադրական դատարան դիմելու փաստերի փաթեթը նախապատրաստելու համար։
«Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ ու ոչ արդար պայմաններում, և կան բազմաթիվ փաստեր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդյունքների վերջնական հայտարարումից հետո գնալու ենք այդ ճանապարհով»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս), որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս)։ Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 տոկոսով։ ԲՀԿ-ն արդեն իսկ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։ Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին այլ քաղաքական ուժեր ևս։