Միջազգային

Ժոզեպ Բորելը նշել է, թե երբ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

1 րոպեի ընթերցում

Ժոզեպ Բորելը նշել է, թե երբ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, երբ դրանց համար նոր նպատակներ սահմանի: Պատժամիջոցների վերաբերյալ աշխատանքները շարունակվում են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:

«Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հավանության է արժանացրել վերջերս ընդունված հակառուսական պատժամիջոցների փաթեթը և պնդել է շարունակել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա: Մենք ընդամենը մի քանի օր առաջ ենք նոր փաթեթ ընդունել, և պատժամիջոցների գործընթացը շարունակվում է: Ես հիմա չեմ կարող ասել, թե որոնք են լինելու հաջորդ լրացուցիչ միջոցները, մենք այս ճանապարհին ենք: Հենց հստակեցնենք նման միջոցառումների նպատակները, կկարողանանք հայտարարել պատժամիջոցների մասին»,-նշել է Բորելը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երբ սպասել նոր հակառուսական պատժամիջոցների հայտարարմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում