Միացյալ Նահանգներ

Ժոզեպ Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավոր բանակցությունները Ուկրաինայի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ժոզեպ Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավոր բանակցությունները Ուկրաինայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կանխատեսել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ քննարկման հիմնական թեման կլինի Ուկրաինան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բորելը հայտնել է իսպանական Cadena SER ռադիոկայանի եթերում։

Բորելը նշել է, որ վերջերս Ուկրաինայում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և քննարկել այս հնարավորությունը։ 

«Վերջերս ես Ուկրաինայում էի և խոսում էի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այս հնարավորության մասին, և նրա համար պարզ է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից կազմված որոշումը մի բան է, որը նա չի ընդունի, և դա հասկանալի է»,- ասել է Բորելը։

Բորելը հավելել է, որ Եվրամիության պաշտպանության նախարարների վերջին հանդիպման ժամանակ, չնայած ոչ միաձայն, բայց մեծամասնությունը հանդես է եկել Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու օգտին։ Ներկայումս եվրոպացի քաղաքական գործիչները շարունակում են խորհրդակցությունները՝ ընդհանուր և միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում