Աշխարհ

Ժոզեպ Բորելը Բենիամին Նեթանյահուին կալանավորելու ՄՔԴ որոշումը պարտադիր է համարում

1 րոպեի ընթերցում

Ժոզեպ Բորելը Բենիամին Նեթանյահուին կալանավորելու ՄՔԴ որոշումը պարտադիր է համարում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդերների տրամադրումը պարտադիր որոշում էր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին նոյեմբերի 21-ին Հորդանանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բորելը` պատասխանելով ՄՔԴ-ի որոշումը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին։

«Սա քաղաքական որոշում չէ։ Սա ՄՔԴ-ի դատական, իրավական որոշումն է։ Եվ դատարանի որոշումը պետք է հարգվի և կատարվի», - նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում