Արարատ Միրզոյանը ՀՀ-ԵՄ կապի ամրապնդման համար երախտագիտություն է հայտնել պաշտոնավարումն ավարտող Բորելին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել պաշտոնավարման ժամկետն ավարտող՝ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Հայաստան-ԵՄ գործընկերության ամրապնդման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:
«Քանի որ ավարտում եք Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետը, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, մեր ընդհանուր արժեքներին նվիրվածության և Հայաստան-ԵՄ գործընկերությունն ավելի ամուր դարձնելու համար:
Սրանք դժվար ժամանակներ էին, հսկայական մարտահրավերներով, որոնք պահանջում էին աննախադեպ ջանքեր:
Մենք հասել ենք ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման նոր հանգրվանների, և ես անհամբեր սպասում եմ ԵՄ-ի հետ այդ ուղու շարունակմանը»,- նշել է Միրզոյանը:
Dear @JosepBorrellF, as you finish the term as #EU HR for Foreign & Security Policy, I express appreciation for dedication to our shared values & commitment to make 🇦🇲-🇪🇺 partnership
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) December 1, 2024
stronger.
These were difficult times, with huge challenges, requiring unprecedented efforts.… pic.twitter.com/EUG3ekqebF