Եվրոպա

Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ նոյեմբերի 29-ին կավարտի աշխատանքը ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնում. նա գործերը կփոխանցի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասին, որը կփոխարինի իրեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Բրյուսելում մերձավորարևելյան կարգավորմանը նվիրված խորհրդաժողովի մեկնարկից առաջ։

«Ես չէի ցանկանա ավարտել իմ աշխատանքը Բրյուսելում՝ առանց այս հանդիպումն անցկացնելու: Սա կլինի գործնականում իմ վերջին միջոցառումը Բրյուսելում. վաղը ես ավարտում եմ իմ առաքելությունը», - Բորելի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նոյեմբերի 27-ին Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ։ ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում հաստատվել է Կայա Կալլասը։ 

Կալլասն այս պաշտոնում իր առաջնահերթությունները համարել է աջակցությունն Ուկրաինային և դիմակայությունը Ռուսաստանին ու Չինաստանին։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում