Ռուսաստան

Բորելը գնահատել է Ուկրաինայում ռուսական և ԵՄ զորքերի միջև բախման հավանականությունը

1 րոպեի ընթերցում

Բորելը գնահատել է Ուկրաինայում ռուսական և ԵՄ զորքերի միջև բախման հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում Ռուսաստանի և եվրոպական զորքերի միջև բախում նախատեսված չէ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք պատերազմող կողմ չենք, մենք պատերազմի մաս չենք, Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքեր չկան, ռազմի դաշտում բախում Ռուսաստանի և եվրոպական զորքերի միջև չի սպասվում», - ասել է Բորելը՝ Բրյուսելում Եվրամիության պաշտպանության նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում։

Բորելը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԵՄ-ն միայն ռազմական օգնություն է տրամադրում Կիևին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում