Դավիթ Աբրահամյանը դարձել է սքվոշի ՀՀ չեմպիոն

16:33, 28 Հունիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում առաջին անգամ կայացել է սքվոշ մարզաձեւի առաջնություն, որտեղ 13-17 տարեկան տղաների խմբում առաջին տեղը զբաղեցրել է Դավիթ Աբրահամյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Հովհաննես Գրիգորյանը, երրորդը` Սիմոն Մանուկյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դավիթ Աբրահամյանը, հաղթողները պարգեւատրվել են մեդալներով, պատվոգրերով: Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Միքայել Վարդանյանը հաղթողներին շնորհել է Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի անդամակցության քարտեր, իսկ առաջին պատվավոր տեղը զբաղեցրած մարզիկները «Գրանդ սպորտ» մարզահամալիրի տնօրինության կողմից ստացել են սքվոշի ձեռնաթիակներ:

Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիան ստեղծվել է 2011թ. հուլիսին` սքվոշը Հայաստանում զարգացնելու եւ խթանելու նպատակով: Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիան հանդիսանում է Համաշխարհային Սքվոշի ֆեդերացիայի (WSF) եւ Եվրոպայի սքվոշի ֆեդերացիայի (ESF) անդամ:

Դավիթ Աբրահամյանը Գերմանիան ներկայացնող հայ պորֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբոր որդին է: 


© 2009 ARMENPRESS.am