Ամերիկացի գործարար Մայքլ Բլումբերգը գրեթե 2 մլրդ դոլար Է նվիրաբերել կրթությանը
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռնարկատեր, ֆիլանտրոպ եւ Նյու Յորքի նախկին նահանգապետ Մայքլ Բլումբերգը 1,8 մլրդ դոլար Է նվիրաբերել Ջոնս Հոփքինսի համալսարանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է իր Twitter-օտահաշվում:
«Ես Ջոնս 1,8 մլրդ դոլար եմ տալիս Հոփքինսի համալսարանին որպես ֆինանսական օգնություն, որպեսզի ուսանողների ընդունումը կախված լինի նրանց արժանիքներից: Ես ցանկանում եմ հնարավորությունների նույն այն դուռը, որը ես ունեի, բացել տաղանդավոր ուսանողների սերունդների համար՝ անկախ նրանց ֆինանսական վիճակից»,-գրել Է նա: Բլումբերգը The New York Times թերթում տպագրված իր հոդվածում նշել Է, որ ԱՄՆ-ի համալսարաններում ընդունող հանձնաժողովը փաստաթղթերն ուսումնասիրելիս ուշադրություն Է դարձնում բուհում ուսումնառության դիմաց դիմորդի վճարելու կարողությանը:
Այդ պատճառով ոչ հարուստ ընտանիքներից ավելի բարձր առաջադիմությամբ ընդունվողները կրթություն ստանալու հնարավորություն չունեն: Գործարարը հավելել Է, որ այժմ ֆինանսները որոշիչ գործոն չեն լինի Ջոնս Հոփքինսի համալսարան ընդունվելու համար, քանի որ հաստատությունը կկարողանա վարկերը փոխարինել դրամաշնորհներով: Մայքլ Բլումբերգը Նյու Յորքի քաղաքագլուխն Է եղել 2002-ից մինչեւ 2013 թվականը: Նա Bloomberg լրատվական գործակալության հիմնադիրն Է ու սեփականատերը: 2014 թվականից զբաղեցնում Է ՄԱԿ-ի՝ քաղաքների ու կլիմայի փոփոխության հարցերով հատուկ դեսպանորդի պաշտոնը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում