Միջազգային

Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանը

1 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բարեհաջող անցել է միզապարկի խնդիրների հետ կապված բժշկական միջամտությունը և վերադարձել իր պարտականություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Օսթինը Ուոլթեր Ռիդի ազգային ռազմական բժշկական կենտրոնում ենթարկվել է ոչ վիրաբուժական միջամտության: Ընթացակարգը տևել է երկուսուկես ժամ: Այդ ընթացքում Պենտագոնի ղեկավարի լիազորությունները փոխանցվել են նրա տեղակալ Քեյթլին Հիքսին։

Պենտագոնը նշել է, որ նախարարի ժամանակացույցում փոփոխություններ չեն նախատեսվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում