Միջազգային

Ստոլտենբերգը ՌԴ-ի տարածքում ՆԱՏՕ-ի զենքի կիրառումը էսկալացում չի համարում

1 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգը ՌԴ-ի տարածքում ՆԱՏՕ-ի զենքի կիրառումը էսկալացում չի համարում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն Ռուսաստանի տարածքում արևմտյան զենքի, այդ թվում՝ F-16 կործանիչ ինքնաթիռների օգտագործումը չի համարում էսկալացում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելիս:

«Ես ողջունում եմ այն, որ մի շարք դաշնակիցներ նվազեցրել կամ թուլացրել են սահմանափակումները՝ կապված իրենց զենքերը Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտներին հարվածելու համար կիրառելու հետ․․․․ Ըստ միջազգային օրենքի՝ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ ինքնապաշտպանությունը նաև ներառում է ագրեսոր Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախների խոցում․․․․ Ինքնապաշտպանությունն էսկալացում չէ», - հայտարարել է Ստոլտենբերգը, պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է F-16-երն օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։

Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման առանցքային թեման է լինելու ռազմական աջակցությունն Ուկրաինային։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում