Աշխարհ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի օդային տարածքում ռուսական ինքնաթիռներ չի խոցի․ Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի օդային տարածքում ռուսական ինքնաթիռներ չի խոցի․ Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի զորքերը չպետք է ուղղակիորեն մասնակցեն ուկրաինական հակամարտությանը, այդ թվում` խոցեն ռուսական ինքնաթիռներն ու հրթիռներն Ուկրաինայի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ուկրաինական ТСН հեռուստաալիքի եթերում։

«ՆԱՏՕ-ի քաղաքականությունն անփոփոխ է. մենք չենք մասնակցի այդ հակամարտությանը…. Մենք կաջակցենք Ուկրաինային ռուսական ինքնաթիռների ոչնչացման հարցում, բայց ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի ներքաշվի», - ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ դաշինքը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին, այդ թվում՝ ամրապնդելով երկրի հակաօդային պաշտպանությունը։ 

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները վճռական են՝ հնարավորինս շուտ F-16 կործանիչներ մատակարարելու Կիևին։ 

ՆԱՏՕ-ի՝ հուլիսի 9-ից 11-ը կայացած գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում դաշինքի երկրների ղեկավարները հավաստիացրել են, որ կշարունակեն աջակցել Ուկրաինային «լիակատար եվրաատլանտյան ինտեգրման, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում